Boorg ապրանքանիշի ստեղծման գաղափարը ծնվեց 2009 թ.-ին, երբ մեր հիմնադիրներից մեկը ծանոթացավ շվեյցարացի մի երիտասարդի պատմությանը.
1999 թ.-ին նա աշխատում էր շվեյցարական մի կազմակերպությունում՝ որպես խորհրդատու: Մի օր նա` իր կազմակերպության մի քանի այլ ներկայացուցիչների հետ, հանդիպում է ճապոնացի գործարարների հետ: Հանդիպումն անցնում է բարեհաջող, և հանդիպումից հետո գործարարները հրավիրում են նրանց թեյ խմելու: Ճապոնացիների մոտ ընդունված է, որ սենյակ մտնելուց առաջ պետք է հանել կոշիկները: Երբ երիտասարդը հանում է կոշիկները, պարզվում է, որ գուլպաները տարբեր են, դրանցից մեկն էլ՝ պատռված: Ամոթխածության զգացումն այնքան ուժեղ էր, որ նա հաստատակամորեն որոշում է. նման բան այլևս երբեք չպետք է կրկնվի:
Նաև նա հասկանում է, որ միակը չէ, ում մոտ նման խնդիր կարող է ծագել: Գործարար մարդիկ սովորաբար շատ զբաղված են լինում և չեն կարող ժամանակ տրամադրել այնպիսի «մանրուքին», ինչպիսին գուլպաներն են: Ինչ հրաշալի կլիներ, եթե լիներ ծառայություն, որը հնարավորություն կտար ամիսը մեկ անգամ ստանալ նոր, միանման գուլպաներ՝ գտնվելով տանը: Այդ ժամանակ չէր լինի գուլպաները խառնելու վտանգը, գուլպաները հնամաշ չէին լինի, և դրանց մասին կարելի էր մոռանալ:
1999 թ. նա հիմնադրում է BlackSocks ընկերությունը: Ընկերությունը հնարավորություն էր տալիս տղամարդկանց բաժանորդագրվել և պարբերաբար ստանալ սև գուլպաներ փոստով: Կարճ ժամանակում ծառայությունը սկսում է մեծ պահանջարկ վայելել (նման խնդիր, իրոք, շատերն ունեին): Ընկերությունը սկսում է մեծանալ, դուրս է գալիս Շվեյցարիայի սահմաններից և գործում է մինչ օրս:
Այս պատմությունը ոգեշնչեց մեզ նման ծառայություն ստեղծել նաև Հայաստանում: Մեր թիրախային խմբում գործարար տղամարդիկ են: Ծառայությունը օգնում է հեշտացնել նրանց կյանքը՝ ազատելով ավելորդ մտածմունքներից: Մենք առաջարկում ենք տարեկան բաժանորդագրություն, որի ընթացքում պարբերաբար կառաքենք գուլպաները: Մեր գուլպաներն ունեն լավագույն որակ և արտադրված են՝ հաշվի առնելով բոլոր մանրուքները (բաղադրություն, դիզայն, գույն, երկարություն, ձգություն, փաթեթավորում, և այլն, և այլն):
Մեր պատմությունն այսքանով չի ավարտվում, այլ միայն սկսվում է: Հետևեք մեր ֆեյսբուքյան էջին՝ զարգացումներին ծանոթանալու համար: